Աշուն է, անձրև... Ստվերներն անձև
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև ... Սիրտըս տանջում Է ինչ-որ
անուրախ անհանգստություն...
Սպասիր ու լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին...
Կրկներգ
Մոռանալ ամեն ինչ, ամենին մոռանալ
Չսիրել, չխորհել, չափսոսալ ու հեռանալ
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ
Գիշերում այս անշող
Կա արդյոք իրիկվա մոռացման ոսկե շող ...
Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ինչո՞ւ ես հիշում.
Այնտեղ էիր դու, այն աղմկահեր
Կյանքի մշուշում...
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս...
Իսկ ես մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս,չկա արշալույս ...
Կրկներգ
Մոռանալ ամեն ինչ, ամենին մոռանալ
Չսիրել, չխորհել, չափսոսալ ու հեռանալ
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ
Գիշերում այս անշող
Կա արդյոք իրիկվա մոռացման ոսկե շող ...
[N.C.]
Մի վարկյան ամենից հեռանալ, ամենին մոռանալ
Խավարում, ցավերում քարանալ մեն միայն
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, ամենին մոռանալ
Չսիրել, չտենչալ, չկանչել ու հեռանալ ... ( x2 )
Մի վարկյան ամենից հեռանալ, ամենին մոռանալ