gGuitarama
T

To The Sun, To The Sun

Аккорды
Рекламаad-slot:header
Тон
0
Прокрутка
Шрифт
Вид аккордов
Արևին,արևին երգեցի
Գիշերվա անլույս մթնում
Անկար հառաչով հուսահատ տենչացի
Ոսկի երկնային ու լազուր:
Արևին, արևին երգեցիր
Հերարձակ Լուսնի գրկում
Լուսազգեստ մի երազ ինձ երազեցիր՝
Կաթնարծաթն իմ ճերմակ ու մաքուր ...
Դու լալով իմ առջև ծնկեցիր,
Դու լալով ինձնից երգ խնդրեցիր,
Տվեցի ես քեզ քո երգերն, իսկ դու
Իմ գրկում ուրիշին երգեցիր...
Ախ, մոլորված, շփոթված իմ հոգի
Քեզ պատառում են մարմինն ու ոգին
Ինձ այստեղ լքեցիր / հուսահատ երգեցի
Դու չեկար, / ու չկար
չեկար, / չկար
չեկար / չկար
Ինձ այստեղ լքեցիր / հուսահատ երգեցի
Դու չեկար, / ու չկար
Մի ելք չկար ինձ համար
Արևին, արևին երգեցի
Գիշերվա անլույս մթնում
Բարձրաձայն փրկություն երկնաբարձ կանչեցի
Անկումի հևասպառ մշուշում
Արևին, արևին երգեցիր
Բայց եկար լուսնի գրկում
Գտնելու ամոքում և սփոփանք և հանգիստ
Քնի մեջ մարելու իմ գրկում
Դու եկար քնի մեջ մարելու
Դու եկար ինձ ընդմիշտ փարվելու
Թե իմանայի որ անուրջ էր լույսս
Անուրջ էր լոկ քեզ լինելու ․․․
Ախ, մոլորված, շփոթված իմ հոգի
Քեզ պատառում են մարմինն ու ոգին
Ինձ այստեղ լքեցիր / հուսահատ երգեցի
Դու չեկար, / ու չկար
չեկար, / չկար
չեկար / չկար
Ինձ այստեղ լքեցիր / հուսահատ երգեցի
Դու չեկար, / ու չկար
Մի ելք գտնեմ ինձ համար

Видео

Смотреть на YouTube

Видео для этой песни пока не подобрано.