Աշխարհում անհույս դու հույսի մի լույս
Բյուրեղյա ծաղիկ սերն ես դու հոգուս
Մանկության երազն ես իրական դարձած
Աշխարհում թե կա իսկականից սեր
Հավատա հոգիս դա այն սերն է մեր
Որ մտքում չէ այլ սրտում ծնված
Առաջին իմ սերն ես ու միակ
Հրեշտակն ես իմ լուսե էակ
Իմ հոգում կա միայն մի թագուհի
Ու իմ սիրտը բացող մի բանալի
Սերը թագ է հյուսված է երկնքում
Ու սրտերը մեր նա է թագադրում
Ապրելու ենք մենք սիրո մեր հեքիաթում